
Լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը կանցկացվի Երևանում:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան կազմել է 2020 թ․ լողափնյա վոլեյբոլի մրցաշարերի օրացույցը: Օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունեցող կանանց մրցաշարերից մեկը կկայանա Երևանում՝ ընթացիկ տարվա օգոստոսի 28- 30-ը։
Կանանց և տղամարդկանց նման մրցաշարեր նախատեսված են հուլիսին՝ Պյառնուում, օգոստոսին՝ Սանկտ Պետերբուրգում և սեպտեմբերին՝ Բաթումում։