
Այսօր Երևանի ավագանու նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին տարածքներ տրամադրելու հարցը: Այս հարցը բուռն քննարկման արժանացավ: Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, թե այս հարցը մանրամասն քննարկվել է հենց Երկարապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի մասնակցությամբ: Նա նշեց, թե շատ դեպքերում այս տաևածքները չօգտագործվող են եղել, իսկ երկու վարչական շրջաններում էլ նախապես տրամադրված տարածքների փոխարեն տարածքներ են տրվել այլ վայրերում:
Մանրամասները՝ տեսանյութում