ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման պայմանները կհեշտացվեն: Հաշվի առնելով վարկերի ստացման պայմանների վերաբերյալ վարկառուներից ստացվող արձագանքները՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երաշխավորների շրջանակը։
Մեզ հայտնի դարձավ, որ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությունից բացի հնարավոր կդառնա նաեւ այլ անձանց, օրինակ՝ ուսանողի ամուսնու կողմից տրված երաշխավորությունների տրամադրումը: Բացի այս, 4 տարուց ավելի ուսումնառողներին 5-րդ մասնաբաժնով վարկ վերցնելու հնարավորություն կընձեռվի: Ավելին, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է նաեւ 4 տարուց ավելի տեւողությամբ կրթական ծրագրով սովորողներին տրամադրել եւս մեկ մասնաբաժին վարկ՝ հնարավորություն ստեղծելով ավարտական կուրսում վճարել ուսման վարձը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրի գործարկումից ի վեր մինչ այս տարվա մայիսի 18-ը՝ թվով 11 համագործակցող բանկերի կողմից տրամադրվել է 16,610 ուսանողական վարկ՝ ավելի քան 5 մլրդ դրամ ծավալով։ Վերաֆինանսավորված վարկերի փաստացի մնացորդը կազմել է 2.6 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.