
1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումները մայիսի 25-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ զորավարժություն:
Զորավարժության ընթացքում ստուգվել են դաշտային պայմաններում հրամկազմի արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու, անձնակազմի համակարգված գործելու կարողությունները:
Զինծառայողները առաջադրանքը կատարել են գերազանց, խոցվել է պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկան, ոչնչացվել կենդանի ուժը: