ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Բոլորս էլ լավ գիտենք, որ մայիսի 28-ը մեզ համար մի յուրօրինակ առիթ է՝ խոսելու Հայաստանի անկախության համար մեր մղած հետևողական և անզիջում պայքարի, անկոտրում ոգու, մեր հաղթանակների, մեր հայրենիքում համայն հայության ազատ և անկախ, անվտանգ ապրելու կենսական անհրաժեշտության և իրականության մասին:
Իրական տոն դարձած այս օրը հերթական անգամ՝ արդեն 2020 թվականին, ցավոք, նշում ենք միանգամայն նոր՝ համաշխարհային մասշտաբի մարտահրավերի՝ կորոնավիրուսի պայմաններում: Վստահաբար պետք է փաստենք, որ տարիներ շարունակ շատերի համար գուցե անհաղթահարելի դժվարությունների միջով անցած մեր ազգը նույնիսկ չի կարող մտածել հանձնվելու մասին: Մենք պայքարող տեսակ ենք, դժվարություններ տեսած և ծանր իրավիճակներից պատվով դուրս եկած:
Ու հետաքրքրական, միևնույն ժամանակ ամենևին էլ զարմանալի չէ, որ նույնիսկ ամբողջ աշխարհի համար այս ծանր փուլում թշնամին կրկին փորձում է կիրարկել իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ վտանգելով մեր հայրենիքում՝ Հայաստանում երջանիկ ապրող մարդու անվտանգությունը: Ինչպես տասնամյակներ շարունակ, այնպես էլ հիմա և ապագայում մենք բոլորս պայքարել և պայքարելու ենք մեր հայրենիքում ազատ և անկախ ապրելու համար, Արցախի Հանրապետության հետ շարունակելու ենք գործուն քայլեր իրականացնել մեր հայրենիքի՝ Հայաստանի անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդավարության հետագա զարգացման, մարդու արժանապատվության, նրա հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման և ամրապնդման, մեր այս բարդ և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող կովկաս-կասպյան տարածաշրջանում մեր խաղաղ և անվտանգ կենսագործունեության ապահովման ուղղությամբ:
Եվ, ինչպես մեր Սպարապետն է ասում, «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է։ Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը։ Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»։
Շնորհավոր Հանրապետության տոնը ??????»