
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ առաջին հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով և արտակարգ դրությամբ, այս անգամ տոներն անցկացվում են այլ ձևաչափով՝ միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Արցախի նախագահը միայնակ, պաշտպանիչ դիմակով այցելել է Սարդարապատ:
Մանրամասները՝ տեսանյութում