Հայտնի կդառնան, թե որ քաղաքական ուժն ինչ արջի ծառայություն է մատուցել գյողատնտեսության ոլորտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մինչեւ այս տարվա վերջ Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կհայտարարի, թե որ քաղաքական ուժն ինչ արջի ծառայություն է մատուցել գյողատնտեսության ոլորտին”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։ Այնուհետեւ ավելացրեց. “Կարելի է ասել, որ չի կատարվել նախագահ Սերժ Սարգսյանի այս գարնանը հանձնարարված բարեփոխումները` գյուղմթերք արտադրողը պետք է դառնա պետության գործընկերը, ինչի պատճառը համապատասխան գաղափարախոսության բացակայությունն է: Ներկայումս այնպիսի իրավիճակ է, երբ ներքեւից հեղափոխություն չի արվում գյուղատնտեսության ոլորտում, եւ ոլորտի համար պետության ներգրաված միջոցները տեղ չեն հասնում։ Ոլորտի համար Համաշխարհային բանկից 0,75%–ով ներգրավված միջոցները գյուղացուն են հասնում 14%–ով՝ արդեն առեւտրային բանկերի միջոցով”։




Լրահոս