
Ռուս սենատորները կորոնավիրուսի ախտորոշման հաջորդ թեստը կհանձնեն մայիսի 31-ին՝ լիագումար նիստից առաջ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին միջազգային կոմիտեի նիստում հայտնել է կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
«Տեղեկացնում եմ, որ կիրակի օրը `մայիսի 31-ին, Մոսկվայի ժամանակով 10:00-14:00-ն անցկացվելու է կորոնավիրուսի հաջորդ թեստը»,-ասել է Կոսաչևը:
Նա հիշեցրել է, որ լիագումար նիստը կկայանա հունիսի 2-ին: