Հայրենադարձ Սալեհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը եռամսյա բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք:Հիշեցնենք, հուլիսի 4-ից նախագահը գտնվում էր Սաուդյան Արաբիայում, որտեղ բուժման կուրս էր անցնում իր նստավայրի մոտ հրազենային վնասվածք ստանալուց հետո: Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Եմենում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումները էլ ավելի են սրվել: Հաղորդվում է, որ Եմենում հունվարին սկիզբ առած ժողովրդական հուզումների արդյունքում երկրում զոհվել է 1600 մարդ:




Լրահոս