Պետությունը վատ բիզնեսմեն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ագրարագյուղացիական միավորում” ՀԿ  նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ “պետությունը  վատ բիզնեսմեն է”: Դրա վառ ապացույցն են խաղողի սնկային հիվանդությունների դեմ պայքարի պետական ծրագրի անարդյունավետությունը, առանց սերմնափորձարկման ցորենի սերմացուի ներկրումը, ոռոգման համակարգի, գյուխտեխնիկա տրամադրող կայանների վատ կառավարումը։ Ըստ Բերբերյանի, պետությունը պետք է կայանի ղեկավարին ոչ թե ամսական աշխատավարձ տա, այլ վարձատրի գործարքային եղանակով՝ ըստ գյուղացիական տնտեսությունների կողմից հաստատված ակտերի։ Իսկ ոռոգման համակարգում,  գյուղացին հարաբերությունները պետք է կառուցի ոչ թե ջրօգտագործող  ընկերությունների հետ, ինչպես ներկայում է, այլ ճյուղային սոցիացիաների հետ։ Իսկ գյուղատնտեսության պաշտոնական վիճակագրությանը անդրադառնալով միավորման նախագահը նշեց. “Ես հավատ չեմ ներշնչում գյուղատնտեսության պաշտոնական վիճակագրությանը, քանի որ վիճակագրական հաշվետվությունը ոչ թե գյուղմթերք արտադրողը, այլ “ նկարում է գյուղապետը”:




Լրահոս