
Ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտեր» ֆուտբոլիային ակումբները ընդհանուր հայտարարի են եկել արգենտինացի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաբերականի, ֆուտբոլիստը և ՊՍԺ-ն արդեն իսկ ստորագրել են պայմանագիրը, սակայն վերջնական և պաշտոնապես այդ մասին կհայտարարվի տրանֆսերի հետ կապված մի քանի հարցերի հստակեցումից հետո:
Իկարդին 2019/20 մրցաշրջանում վարձակալությամբ էր հանդես գալիս ՊՍԺ-ում: Ֆրանսիայի չեմպիոնիկազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 31 խաղի և դարձել է 20 գոլի հեղինակ: