Քաջարանում բողոքի նոր գործողություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանը եւ Լեւոն Համբարձումյանը կալամավորել են։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Ավելի վաղ դատարանը մերժել էր կալանավորել նույն գործով մեկ այլ մեղադրյալի՝ Մարատ Ստեփանյանին։

Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, այս անձանց կալանավորելու որոշումները մեծ դժգոհություն են առաջացրել քաջարանցիների շրջանում: Ավելին, նրանք նույնիսկ բարձրաձայնում են, որ, եթե այդ անձանց խափանման միջոց կալանավորումը չփոխեն, իրենք կրկին բողոքի ակցիաներ կիրականացնեն , ինչպես դա արեցին նախորդ կիրակի օրը: Եվ այդ առումով իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ:

Հիշեցնենք, որ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին բերման էին ենթարկել 4 քաջարանցիներին, նրանցից մեկին ավելի ուշ ազատ էին արձակել, սակայն պարզվել էր, որ նրան ոստիկանությունում բռնության էին ենթարկել: Այս ձերբակալություններից հետո քաջարանցիները հավաքվել էին ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ և մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ:




Լրահոս