Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի
ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման
շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը
ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել
են վճարման հանձնարարականներ (գումարով` շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ
վճարողների բանկային հաշվեհամարներին:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-
րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով
ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է 2020 թվականի հունիսի
10-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների
ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (18-րդ միջոցառման շահառու
հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար
դիմումները ներկայացնել նշված ժամկետում:
Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների
ճշտությանը.
1. Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
2. Դիմումում չպետք է նշվի արդեն իսկ փակված հաշվեհամար:
3. Մինչև դիմումն ուղարկելը ևս մեկ անգամ պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի
համապատասխանությունը (ճշտությունը):