ՖՈՏՈ. Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը Հայաստանում երեխաների պաշտպանության օրվա շրջանակում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանըուղղվածմի շարք ծրագրեր:

Ընկերությունը ֆինանսական օժանդակություն ցուցաբերեց ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերման նպատակով ( Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում) :

Ընկերությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնում քաղցկեղային հիվանդություններից բուժում ստացող երեխաներին։

Ընկերությունը միջոցներ ուղղեց էպիլեպսիա և այլ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը և «Կյանքի ճանապարհ» հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել հիմնադրամի ընդգրկման ոլորտում ներառել նաև ընկերության ազդակիր համայնքներում բնակվող և նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին։

Ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության գծով ղեկավար, ծրագրերի իրականացման կոորդինատոր Ռուզաննա Գրիգորյան․

« Ամեն տարի հունիսի 1-ին ընկերությունը նշում է երեխաների պաշտպանության տոնը։ Այն նշվում է ամռան առաջին օրը՝ տարվա ամենաարևային ու ուրախ օրը։ Ահա թե ինչու, այն հատկապես պետք է լցված լինի երեխաների ծիծաղով, ուրախությամբ, բարությամբ և սիրով: Համաճարակի հետ կապված ՝ առաջին անգամ մենք ի վիճակի չենք անցկացնել ավանդական մշակութային և սպորտային միջոցառումներ և որոշեցինք զգալի միջոցներ ուղղել երեխաների առողջապահական ծրագրերին:

Ցանկանում ենք, որ մեր երեխաների կյանքը միշտ լինի պայծառ ու երջանիկ: Արդեն վաղ տարիքում զարգանում է մարդու բնավորությունը, նրա կյանքի սկզբունքները: Եվ դրանք մեծապես կախված են այն միջավայրից, որում երեխան մեծանում է: Մենք հպարտ ենք, որ մեր երկրում կան շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր դառնում են օլիմպիադաների, տարբեր մրցույթների, փառատոնների հաղթող: Մենք շնորհակալ ենք ծնողներին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի երեխաները մեծանան առողջ ու երջանիկ՝ շրջապատելով նրանց հոգատարությամբ, ուսուցիչներին, ովքեր իրենց գործունեության բնույթով և սրտի թելադրանքով օգնում են նրանց հաջողության հասնելու համար, բուժաշխատողներին, ովքեր ամեն օր պայքարում են հիվանդ երեխաների կյանքի և առողջության համար:


Մենք նույնպես շնորհակալ ենք բոլոր հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին և դոնորներին, ովքեր չեն խնայում իրենց ուժերը մեր երեխաների առողջության և բարեկեցության համար ռեսուրսներ ստեղծելու գործում։ Մեր խնդիրն է՝ անել հնարավոր ամեն ինչ ստեղծելու պայմաններ մեր երեխաների առողջության, լիարժեք զարգացման և կրթության համար, որպեսզի մանկությունը ընդմիշտ մնա մեր երեխաների հիշողության մեջ որպես կյանքի ամենաանհոգ ժամանակահատված»։

Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի գերակայություններն են՝ մշակութային, մարզական, կրթական և առողջապահական ուղղությունները։ Սա բազմաբնույթ ծրագիր է, որն ընդգրկում է բազմաթիվ առաջնահերթություններ, իր մեջ ներառում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում, դպրոցների, մշակութային, սպորտային հրապարակների բարեկարգում, մանկական գրքերի և դասագրքերի հրատարակում, նորարարական ինտերակտիվ համակարգչային կենտրոնների բացում, մանկական մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում, բարձրագույն նպատակային կրթության աջակցություն:




Լրահոս