ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Ամանորյա տոները Հայաստանում նշեց լայնածավալ միջացառումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի և Սուրբ Ծննդի տոնակատարությունների շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը տոնական միջոցառումներ կազմակերպեց իր ներկայության ռեգիոններում՝ Գեղարքունիքի և Արարատի մարզերում։

Երեխաներին այցելեցին Դիսնեյի սիրելի հերոսները՝ «Գրինչը և նրա ընկերները» երաժշտական ներկայացմամբ։ Ընկերությունը Ամանորյա նվերներ հանձնեց ավելի քան 2000 երեխայի։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նույնպես «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Ամանորյա տոնական միջոցառում կազմակերպեց կենտրոնում բուժում ստացող երեխաների համար։ Նրանց ներկայացվեց Ամանորյա երաժշտական ներկայացում և Սանտա Կլաուսը բոլորին նվերներ հանձնեց։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը բուժում ստացող երեխաների համար պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում։

Լայնածավալ տոնական միջոցառումների կազմակերպումը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության համար արդեն երկար տարիներ բարի ավանդույթ է դարձել։




Լրահոս