Նոր տեսակի գողություն. պետհամարանիշների համար գումար են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս է հայտնել, որ վերջին շրջանում ավելացել են ավտոմեքենաներից կատարվող գողությունները: Եվ դրանց թվին են պատկանում նաև պետհամարանիշների գողությունները:

Այդ մասին այսօր հայտնել է նաև «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը, որը նաև հիշեցրել է, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում։

Այս հարցի շուրջ այսօր ArmLur.am-ը նաև ահազանգ է  ստացել բնակիչներից: Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, թե  մեքենայի վրա գրություն է դրված լինում և հեռախոսամար՝ գրությամբ, որ եթե ցանկանում են համարանիշը ստանալ, ապա պետք է այդ հեռախոսահամարին գրել: Արդեն գրելուց հետո որոշակի չափով գումար են պահանջում՝ 15-20 հազարի սահմաններում, պայմանավորվում և համարանիշը թողնում որևէ վայրում: Իսկ ահա գումարը պետք է փոխանցել հաշվեհամարի:




Լրահոս