Կինոթատրոնի մոտ գետնանցումի պատի երեսպատման սալիկները պոկվել ու թափվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, գետնանցումի պատի երեսպատման սալիկները պոկվել և թափել են աստիճանավանդակի վրա․ առկա է այլ սալիկների ընկնելու վտանգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած երեսպատման սալիկները (13 քմ)։




Լրահոս