Հունիսի 3-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 14.00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի նիստերի դահլիճում կկազմակերպվի մամուլի ասուլիս: Գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը կներկայացնի մանրամասներ գրադարանի սերվերների սենյակում բռնկված հրդեհի պատճառների, կրած վնասների, կայքի վերականգնման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

***

Հունիսի 3-ինժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Լոգիկա» ֆինանսատնտեսական և գործարար անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿի նախագահԵՊՀ և ՀՌՀ դոցենտ Արա Քառյանի առցանց ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն հանրապետությունում գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը և առկա խնդիրների լուծման ուղիները:

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։




Լրահոս