ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Ջանոյանը։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք էր ստացել։
Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն։