ՖՈՏՈ․ Ջեսիկան ողջ սերիալի ընթացքում ծանր ապրումներ է ունենում. Դալիթան՝ հայ-ամերիկյան սերիալում նկարահանվելու եւ իր կերպարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհի, դերասանուհի Դալիթան պատմել է, թե ինչպես է նկարահանվել հայ-ամերիկյան Purgatory- Քավարան հեռուստասերիալում, եւ ինչ դժվարություններ է նա հաղթահարել:

«Ձմռանը մասնակցել եմ Purgatory-ը հեռուստասերիալի քաստինգին, որտեղ պահանջվում էր գերազանց տիրապետել անգլերեն լեզվին , եւ սահուն ու վարժ խոսել, ու քանի որ հայ-ամերիկյան սերիալ էր: Փորձելով մի քանի դերեր, ես ստացա Ջեսիկայի կերպարը,որը շատ հետաքրքիր կերպար էր: Մի խումբ անծանոթ մարդիկ, որոնց թվում նաեւ Ջեսիկան է եւ իր ընկերը, հրավիրվում են յուրօրինակ Ամանորյա երեկույթի` բացառիկ լեռնային հանգստավայրում: Հյուրերը արագորեն հասկանում են, որ բոլորն այնտեղ բերվել են շատ կոնկրոտ պատճառով, որը կարող է մահացու հետեւանքներ ունենալ»,-նշում է նա:

Սերիալը ժանրով առեղծվածային դրամա է, որտեղ Ջեսիկան ամենաերիտասարդ կերպարն է հանդիսանում, ով հոգեկան ծանր ապրումներ է ունենում ողջ սերիալի ընթացքում, ընդգծում է Դալիթան:

Մեր զրուցակցի խոսքով` առաջին սեզոնն արդեն պատրաստ է, որը շուտով կհեռարձակվի Apple TV, Roku և Popstar-ի տարբեր հարթակներում, բայց , ցավոք, նկարահանումներն այս պահին դադարեցված են կորոնավիրուս համաճարակի պատճառով:
«Այս ժանրում հանդես գալն ինձ համար լիովին նոր փորձություն էր, որի համար անչափ շնորհակալ եմ պրոդյուսերական եւ ստեղծագործական ամբողջ անձնակազմին, հատկապես ռեժիսորներին իրենց օգտակար խորհուրդների եւ խրախուսիչ խոսքերի համար նկարահանման ընթացքում: Պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը գերագույն հաճույք էր ինձ համար»,-նշում է դերասանուհին:

Հավելենք, որ Purgatory հեռուստասերիալի նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում եւ Սեւանում, սակայն հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Առինջում գտնվող «Լեւոնի Աստվածամոր գետնափոր-քարանձավ» թանգարանում: Սերիալի ռեժիսորներն են` Մայքլ Քեյսին եւ Հայկ Կբեյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս