
ԱՄՆ-ում ապրող պոմերանյան շպից ցեղատեսակի շունը` Բու անունով, դարձել է ինտերնետի միլիոնավոր այցելուների հիացմունքի առարկան,- գրում է The Daily Mail -ը:Ներկա պահին շնիկի երկրպագուների թիվը մոտենում է 2 մլն-ի: Զարմանալի չէ այն, որ շան տերը ի հայտ չի գալիս եւ չի նշում իր անունը եւ բնակավայրը: Այժմ Բուն շատ զբաղված է: Նա գովազդում է իր մասին գիրքը, որը հիմնականում բաղկացած է իր նկարներից: Գիրքը կոչվում է “Բու, ամենագեղեցիկ շան կյանքը”: