ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում արդեն խոսակցություններ են պտտվում, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը ոչ թե առկախվել է, այլ դադարեցվել: Այսինքն` շարունակություն չի ունենալու: Այս լուրը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից:  Պարզվեց, որ պարոն Հարությունյանը մինչեւ սեպտեմբերի 25-ը Երեւանում չի լինելու, ինչն էլ անուղղակի ապացույց է, որ երկխոսությունը գնում է «ոչ»-ի ճանապարհով: Եթե Դավիթ Հարությունյանն իմանար, որ սեպտեմբերի 23-ի հանրահավաքից հետո ինչ-որ բան է փոխվելու, եւ երկխոսությունը շարունակվելու է,  Հայաստան չէր վերադառնա հանրահավաքից 2 օր անց: Թեեւ նա ՀԱԿ-ի վերջնաժամկետից` սեպտեմբերի վերջից,  5 օր առաջ է գալիս Երեւան:




Լրահոս