
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Զինծառայողներն իրականացրել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ: