ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս օրերին  փորձում է ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների միություն ձեւավորել եւ բանակցություններ է վարել ՌԴ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` նա իր մերձավոր շրջապատում հավաստիացրել է, որ իրեն կհաջողվի միություն ստեղծել: Տեղեկատվությունը պաշտոնապես եւ որոշ վերապահումներով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Վազգեն Մանուկյանը: Նա ասաց, որ Հայաստանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը Հռոմում նախաստորագրել են (Ուկրաինան ավելի ուշ է միացել, եւ առայժմ գործընթացները ընթացակարգային են) «ԱՊՀ տարածքում հանրային խորհուրդների  ասոցիացիայի մասին» համաձայնագիր: Մանուկյանի խոսքերով` կա աշխարհի 60 երկրներ ընդգրկող ասոցիացիա, որում կան բազմաթիվ ասոցիացիաներ` ֆրանկոֆոն երկրների, աֆրիկյան, լատինաամերիկյան: Իսկ թե ինչ կտա դա Հայաստանին, առայժմ դժվար է ասել:




Լրահոս