Նոր աշխատանքային խումբ ԱԺ-ում. կքննարկեն Լանզարոտի կոնվենցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Ազգային ժողովում աշխատանքային խումբ է ստեղծվելու՝ կապված  «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հետ, որն ավելի հայտնի է որպես Լանզարոտի կոնվենցիա։ Մենք տեղեկություններ ունենք, որ այսօր ավելի ուշ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կներկայացնի այն պատգամավորների անունները, որոնք կընդգրկվեն այդ հանձնաժողովի կազմում:

Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ աշխատանքային խմբի կազմում են ընգրկվելու բոլոր խմբակցություններից պատգամավորներ և հիմնականում այն մարդիկ, ովքեր այս ընթացքում դժգոհություններ կամ մտահոգություններ են հայտնել կոնվենցիայի հետ կապված: Օրինակ այդ աշխատանքային խմբում կլինի Սոֆիա Հովսեփյանը, նաև պատգամավորներ հենց այս հանձնաժողովից:

Ս.Գ.




Լրահոս