Դավիթ Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի հորդորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական դաշտում որևէ խնդիր չի եղել:

«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ: Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», – հայտնում են ՊԵԿ-ից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել է Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չէր հակահամաճարակային կանոնները։ Եվ տեղեկություններ են հրապարակվում, թե խոսքը հենց մաքսատան պետին հեռացնելու մասին է։




Լրահոս