
Այսօր խորհրդարանում ընթանում է 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից քննարկմանը մասնակցում է փոխնախարար Արա Նազարյանը, ոչ թե նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Եվ սա իր պատճառն ունի. նախարարը ռիսկային գոտում է գտնվում և կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այնքան էլ ակտիվ չէ: Նախարարը մեծ մասն աշխատել է հեռավար եղանակով, իսկ ԱԻՆ աշխատանքի գնալիս էլ, իրեն հեռու է պահել մյուսներից: