Բացարձակ ոչ մի կանխատեսումներ չունեմ, թե ինչպես եւ երբ կավարտվի այս քաոսը աշխարհում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգչուհի Անուշիկ Ալավերյանը:
Երգչուհիու կարծիքով `այս ժամանակահատվածում ամեն բան անորոշ է ցավոք:
«Եթե պետք է թուլացնեին սահմանափակումները, այն էլ կիսատ-պռատ , ավելի լավ է չթուլացնեին»,-ընդգծում է Անուշիկ Ալավերդյանը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 596-ով՝ հասնելով 11817-ի:
Լիդա Եղիազարյան