
72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ տեղեկատվության հեւ հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Այստեղ կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»,-նշել է նա: