
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է «SkyUp» ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։
Այս մասին հայտնում են դեսպանությունից:
«Հիշեցնում ենք, որ թռիչքը կկայանա ժամը 15։10-ին «Բորիսպիլ» օդանավակայանի F տերմինալից»,-հայտնում են դեսպանությունից:
Հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժնի թեժ գծի հեռախոսով +380733737447 կամ հաղորդագրություն ուղարկել դեպանության «Ֆեյսբուք»-ի էջին։