
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Նիստն անց է կացվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
Նիստի մեկնարկից առաջ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ, ինչպես միշտ, հավաքվում են՝ տարբեր թեմաներ քննարկելու:
Մեր տեղեկություններով, այսօրվա հանդիպման գլխավոր թեման լինելու է առաջիկա գործընթացները, նրանք պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի քաղաքականություն որդեգրեն առաջիկայում և ինչպես հակադարձեն ԲՀԿ ղեկավարին։ Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից խորհրդարանում շարունակվելու են 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները և իմքայլականները որոշել են պատրաստվել ու հակահարված տալ Ծառուկյանին։