Պատգամավոր Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Լուսինե Եգանյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազապ Դանիելյանը վայր էր դրել մանդատը, նրան պետք է փոխարիներ Լուսինե Եգանյանը: Ստացվում է, որ Եգանյանը, դեռևս ԱԺ չեկած, արդեն հրաժարական է ներկայացրել:




Լրահոս