
Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայց է իրականացնում Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորանային համալիրներում։ ArmLur.am-ը ՍԱՏՄ-ից տեղեկացավ, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրում խախտումներ են արձանագրվել, քանի որ գրանցամատյաններում կային անճշտություններ, ինչպես նաև աշխատակիցների կողմից դիմակներ կրելու կարգի խախտումներ։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Նովելա» ռեստորանային համալիրում ևս խախտումներ են արձանագրվել, սակայն գրանցամատյաններում տվյալները ճշգրիտ են ներկայացված եղել։ Այս պահին ստուգայցերը շարունակվում են պողոտայի այլ ռեստորանային համալիրներում և չի բացառվում, որ ստուգայցերի արդյունքում որոշումներ կայացվեն՝ ռեստորանների կասեցման վերաբերյալ։ Այս պահին ստուգայցերը դեռ շարունակվում են։
Ս․Հ․