ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ 1990թ. կոմիտեի անդամների ու ՀՀ ԳԽ որոշմամբ` Վազգեն Մանուկյանին տրվեց վարչապետի պաշտոն` արտակարգ լիազորություններով, որպեսզի նա երկիրը չտաներ պառակտման ու քաղաքացիական պատերազմի: Ըստ Գեւորգյանի՝ այդ ժամանակ ԳԽ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նրա դեմ պայքարում էին կոմունիստները: Ու որպեսզի Վ.Մանուկյանը չխոչընդոտեր Տեր-Պետրոսյանին, նրան տրվեցին արտակարգ լիազորություններ: Գեւորգյանի խոսքերով` Մանուկյանը փառատենչությունից դրդված էր այդ ամենին գնում: «Տեր-Պետրոսյանը միայն արտաքին հարաբերություններում էր կոորդինացնում, մնացածը Վ.Մանուկյանն էր ղեկավարում: Մեր պետության աղետն այդ օրերից սկսվեց, երբ Վազգենին այդքան իրավունք տվեցին. կառավարության ցանկը որ նայեք, նրա ընկերներն էին բոլորը, հետո այդ ընկերները հայտնի ֆիլմի նման «գնացին՝ տանելով հանրապետության փողերը»: Ու Վազգենն աղճատեց պետության հիմքերը: Փորձեցինք վերականգնել աղճատվածը, բայց պատերազմն ու շրջափակումը խանգարեցին»,-պատմեց Գեւորգյանը:




Լրահոս