ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ դրամական փոխանցումների ստացում Telcell վճարային տերմինալների միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում
Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով:
Այսպիսով, հաճախորդները կկարողանան առանց հերթում սպասելու ստանալ իրենց դրամական փոխանցումները:
Փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում Telcell վճարային տերմինալի
միջոցով: Telcell վճարային տերմինալները տեղադրված են Երևանի և Հայաստանի ամբողջ տարածքում, 102
տերմինալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ներսում, 2500 տերմինալ` մասնաճյուղերից դուրս:
Telcell վճարային տերմինալների միջոցով դրամական փոխանցում ստանալն արագ է և պարզ:
Հաճախորդին անհրաժեշտ է՝
 Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը,
 Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել “Դրամական փոխանցման ստացում”,
 Լրացնել հետևյալ տվյալները՝
o Քարտի համարը, որին կփոխանցվի դրամական փոխանցումը,
o Դրամական փոխանցման կոդը,
o Փոխանցման արժույթն ու գումարը
o Փոխանցման ստացման նախընտրելի արժույթը,
o Բջջային հեռախոսահամարը:

Տվյալները լրացնելուց հետո հաճախորդը կստանա իր փոխանցումը` 20 րոպեների ընթացքում:
Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին լրացված հայտերը մշակվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը
09:00-ից:
Հաճախորդն իր քարտին դրամական փոխանցման գումարի մուտքագրման վերաբերյալ կտեղեկացվի անվճար SMS
հաղորդագրության միջոցով: Փոխանցումը քարտին ստանալուց հետո, գումարը կարելի է կանխիկացնել ՀՀ դրամով`
առանց միջնորդավճարի, ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 190 բանկոմատներով, կամ արտարժույթով՝ Բանկի 70
մասնաճյուղերում:

Տվյալ եղանակով փոխանցումներ կարելի է ստանալ` Unistream, MoneyGram, Converstransfers,
Intelexpress, TelCell և Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Telcell տերմինալների միջոցով փոխանցումը քարտին կատարելու միջնորդավճարը կազմում է՝
 100 ՀՀ դրամ՝ Բանկի մասնաճյուղերում տեղադրված Telcell տերմինալներով,
 300 ՀՀ դրամ՝ Բանկից դուրս գործող Telcell տերմինալներով:
Բանկի հեռահար ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի
պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/remote-control կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային
կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս