ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը ներմուծված օծանելիքի դրոշմավորման համար ձեռք է բերել դրոշմապիտակներ, որոնց մի մասը չի օգտագործել, ապա կարո՞ղ է արդյոք դրանք ետ վերադարձնել:
Տիգրան Մանուկյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մանուկյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ ,Առեւտրի եւ ծառայությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6 հոդվածի համաձայն` ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են մաքսային մարմին` համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում: Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում՝ նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում վերադարձվում են հարկային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: