Ինչ անել, եթե իրավահաջորդ եք, բայց Ձեզ չեն հարցաքննում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է «Հարց քաղաքացիներից» շարքը:

ՀԱՐՑ. Ամուսնուս սպանության գործով ես ներգրավված եմ որպես իրավահաջորդ, բայց ինձ չեն հարցաքննում, իսկ հանցագործներին մեղադրանք չի առաջադրվում․ ի՞նչ անեմ եւ ո՞ւմ դիմեմ

Հասմիկ Սեդրակյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք կարող եք վերոնշյալ Ձեր իրավունքներից օգտվել անարգել՝ այդ մասին դիմումներ եւ միջնորդություններ հասցեագրելով քննիչին: Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք որպես տուժող ցուցմունք տալ, իսկ քննիչը չի ցանկանում, ապա գրավոր դիմում ներկայացրեք քննիչին, դիմումը մուտքագրեք քննչական բաժնի քարտուղա¬րություն, եւ քննիչը ստիպված կլինի Ձեզ կանչելու հարցաքննության: Հարկ է նշել, որ քննիչն ինքն է որոշում, թե նախաքննության ընթացքում ինչպիսի քննչական գործողություններ պլանավորի եւ իրակա-նացնի, սակայն ստանալով Ձեր դիմումը՝ քննիչը պարտավոր է 7-օրյա ժամկետում կայացնել որոշում՝ Ձեզ հարցաքննելու կամ դա հետաձգելու մասին: Միաժամանակ, Դուք իրավունք չունեք ծանոթանալ նախաքննության այն տվյալների կամ նյութերի հետ, որոնք Ձեր մասնակցությամբ չեն կազմվել կամ ձեռք բերվել, քանի որ դրանք համարվում են նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ ենթակա չեն տրամադրման կամ ծանոթացման տուժողի իրավահաջորդին£

ՀՀ քննչական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը կարող է քրեական գործում ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ, եթե տուժած անձը հանցագործության կատարման արդյունքում մահացել է: Տուժողի իրավահաջորդն ունի մի շարք իրավունքներ, որոնցից կարող է օգտվել: Մասնավորապես, տուժողի իրավահաջորդն իրավունք ունի ծանոթանալ հանցագործություն կատարած անձանց առաջադրված մեղադրանքին, քրեական գործով տալ ցուցմունքներ եւ բացատրություններ, ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար, հայտնել բացարկներ քննիչին, որը, ըստ նրա, կողմնակալ է կամ ցուցաբերում է անգործություն, հարուցել միջնորդություններ (վկաներ հարցաքննելու, ապացույցներ առգրավվելու, խուզարկություններ կատարելու, տեսանյութեր առգրավվելու եւ հետազոտելու եւ այլն), առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ եւ պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողությունների արձանագրության մեջ, ինչպես նաեւ դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության եւ լրիվության կապակցությամբ:




Լրահոս