«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով`ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Նիստն անց է կացվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Ըս մեր տեղեկությունների` քննարկամն թեման լինելու են այսօրվա պաշտոնանկությունները և ընթացիկ իրավիճակը: Նաև մեր տեղեկություններով, քննարկվում է Տեսալսողական մեդիայի մասին օրենքը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նոր նշանակումների մասին:

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Այլ մանրամասներ կներկայացնենք` քիչ անց:




Լրահոս