Պաշտոնական թվերով անգամ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, մասնավորապես բեռնափոխադրումների ոլորտում աճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ աճել է 2 տոկոսով:
Բեռնափոխադրումների ծավալները երկու առանձին տրանսպորտի տեսակներով նվազել է: Այսպես՝ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմել է 4.2 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը աճել է 0.8 տոկոսով, ներմուծումը նվազել է 13.2 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 0.8 տոկոսով: Օդային բեռնափոխադրումների ոլորտում եւս անկում է արձանագրվել՝ 12.5 տոկոսով: Այս դեպքում նվազել է եւ ներկրումը՝ 19 տոկոսով եւ արտահանումը՝ 8.6 տոկոսով:
Փոխարենը՝ երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել՝ 8.7 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 7.8 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 7.1 տոկոսով: Կտրուկ աճել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. աճը կազմել է 15 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.