
2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց կորել էր վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։
2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։