ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք կտեղափոխվի կենդանաբանական այգին․ ի՞նչ ճակատագիր է սպասվում կենդանիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս, Երևանի կենդանաբանական այգու ընդլայնման և մի մասը Լենինգրադյան փողոցի հարևանությամբ տեղափոխելու մասին տեղեկություններն անընդհատ փոփոխության են ենթարկվում:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 4-ին, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է, որ կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր կա։

Նրա խոսքով՝ եղած կենդանաբանական այգու պայմանները բավարար չեն. ««Երևան պարկի» հատվածում 150-157 հեկտար է։ Ունենք անտառտնկման, կանաչապատման և կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով, կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր, որովհետև ներկայիս պայմանները դա մեզ թույլ չեն տալիս»:

Ավելի ուշ՝ հունիսի 19-ին,   Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին՝ Ավինյանը տեղեկացրեց, որ որոշել են կենդանաբանական այգին ոչ թե այդտեղ տեղափոխել, այլ ընդլայնել:

«Մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբակական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց նույն հատվածում,- ասաց Ավինյանը՝ բնապահպանական վարչությանը հանձնարարական տալով մեկ ամսում կենդանաբանական այգու իրենց ունեցած տարածքներում կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծ պատրաստել։

Այսինքն, Լենինգրադյան փողոցում հատկացված տարածքը, որտեղ պետք է տեղափոխվեր կենդանաբանական այգու մի մասը, այլևս չի օգտագործվելու այդ նպատակով:

ArmLur.am-ը եղել է Լենինգրադյան փողոցի այդ հատվածում, հասականալու համար՝ ինչ պրոցես է այնտեղ ընթանում: Արդեն իսկ նկատելի էր, որ տարածքում տարվել էին որոշ  նախապատրաստական աշխատանքներ:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուի հետ, պարզելու, թե ինչ են նախատեսում անել այդ վայրում, եթե կենդանաբանական այգին այլևս չի տեղափոխվելու:

Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր անտառապատ այգի կառուցել և  կենդանաբանական այգու ընդլայնումը համայնքը դիտարկում է նույն այգու ներկայիս տարածքում. կուսումնասիրվի հաշվեկշռում առկա հարակից գոտիներն օգտագործելու հնարավորությունը:

Մանրմասները՝ տեսանյութում

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս