Ինչպես հայտնի է՝ յուրաքանչյուր տարի իրականացվում է զինծառայողների պլանային փոխարինումներ, արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ զինծառայողը դադարեցնում է նախկին ծառայության վայրում կնքված պայմանագիրը, կրկին նախաձեռնում նոր ծառայության վայրում պայմանագրի կնքման գործողություններ՝ կատարելով նաեւ դրա համար անհրաժեշտ ծախսեր, ինչը հանգեցնում է զինծառայողների շրջանում դժգոհությունների եւ ազդում սոցիալական վիճակի վրա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտպանության նախարարությունը նախատեսում է փոխհատուցել այդ ծախսերը: Սակայն պարզվում է, որ այս որոշման նախագծի ընդունումը պաշտպանության նախարարության համակարգում կհանգեցնի տարեկան մոտ 16 մլն դրամի չափով ծախսերի ավելացման, քանի որ տարեկան կտրվածքով ՊՆ համակարգում բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքում են միջինը 400 զինծառայող եւ նրանց հավասարեցված անձինք, իսկ պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ծախսերը կազմում են մինչև 40 հազար դրամ:
Նախարարությունը նախատեսում է լրացուցիչ ծախսերն իրականացնել համապատասխան ծրագրով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.