Առանց բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի վարկեր ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռահար սպասարկելու հնարավորությունները։

Առանց Բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի սպառողական և գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև վարկային գծերի համար պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:

Նոր լուծումը Բանկ-հաճախորդ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի, որի շնորհիվ հաճախորդը և՛ խնայում է իր ժամանակը, և՛ ներկա փուլում մնալով տանը՝ չի վտանգում իր և այլ անձանց առողջությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջիկայում նախատեսում է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման հնարավորությունները տարածել նաև բանկային այլ ծառայությունների վրա:
Հաշվի առնելով հեռահար սպասարկման առավելություններն ու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կրկին հորդորում է օգտվել՝
• ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
• Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,

Ավելին կարող եք իմանալ՝ զանգահարելով Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




Լրահոս