ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։
Ակբա բանկի թիմը տոնական միջոցառում կազմակերպելու փոխարեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ ձեռք մեկնել երեխաներին, որոնք դժվարության մեջ են։

Բանկի առաջին ծրագիրն ուղղված է երեխաների առողջությանը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Ակբայից ստացած աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի համար ձեռք կբերի հրատապ բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը։
Երկրորդ ծրագրով Ակբան աջակցում է City of Smile բարեգործական հիմնադրամին. բանկի աջակցությամբ քաղցկեղ ունեցող 2 փոքրիկ կստանա ամբողջական բուժում։
Երրորդ ծրագիրն ուղղված է կրթությանը՝ «Թումոն Արցախի պատանիների» համար։ Բանկը կաջակցի, որ 12-18 տարեկան արցախցի պատանիները Թումոյի օգնությամբ իրենց ներուժը բացահայտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Չորրորդ ծրագրով Ակբան արցախցի փոքրիկներին նվիրում է Ամանորի հեքիաթ. Հայաստանի երգի պետական թատրոնի Ամանորի տոնական մյուզիքլին կայցելի շուրջ 1500 երեխա։
Ակբա բանկի յուրաքանչյուր աշխատակից մասնակից է այս նախաձեռնություններին՝ հույսով, որ երեխաները կունենան փոքրիկ տոն, ոգեշնչում և հավատ, որ ամեն բան լավ է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։




Լրահոս