
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական վարժանքներ:
«Հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներն իրականացրել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման, կենդանի ուժի և հրամանատարական կետի չեզոքացման գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում: