
2-րդ զորամիավորումում շարունակվում է հրամանատարաշտաբային զորավարժությունը:
Հունիսի 10-ին զորավարժությանը ներգրավված զորամասերի հրամանատարները հանդես են եկել զեկույցներով,
ներկայացրել առաջադրված խնդիրների լուծման տարբերակներ: Տրվել են հանձնարարականներ հետագա
գործողությունների կազմակերպման վերաբերյալ: