ՈՐՈՇԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ սեպտեմբերի 5-ին ոստիկանության հոսպիտալում 22-ամյա աշխատանքային փորձ ունեցող բուժքույր Թամարա Եվդոկիմովնան 4-ամյա Վալերի Սեյրանյանին սխալ ներարկում էր արել, որի պատճառով երեխան մահացել էր: Երեկ Վալերիի պապիկը՝ Արամայիս Վերդյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկացել են, որ բուժքույրը իրավապաշտպան է «վարձել» իրեն պաշտպանելու համար: Պարոն Վերդյանը վրդովված էր այն փաստից, որ արդեն ապացուցված է, որ բուժքույրն է դարձել Վալերիի մահվան պատճառը, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվում նրան պատժելու համար: «Մահվան եզրակացություն գոյություն ունի, դատաբժիշկն էլ իր եզրակացության մեջ գրել է, որ սխ’ալ ներարկումից է եղել, որը այնպիսի դեղ է, որ արգելվում է երեխային ներարկել, որտեղ պարզ գրված է, որ Վալերի Սեյրանյանը մահացել է սխալ ներարկման պատճառով, դա վառ ապացույցն ա էն բանի, որ մեր էրեխուն սպանել են, ուրիշ էլ ի՞նչ են ուզում»,-եզրափակեց պարոն Արամայիսը:Նշենք, որ քրեական գործ է հարուցվել 130 հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկումեր իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:




Լրահոս