ժամանակն է եկել կորոնավիրուսի աչքերի մեջ նայել ու ասել․ Սարգիս Գրիգորյանը կորոնավիրուսից ազատվելու իր բանաձեւի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես մտածող, իրավիճակը գնահատող մարդ միայն մի բան կարող եմ ասել: Մենք ունենք բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց հետ հանրությունը ստիպված համակերպվում եւ ապրում է:  ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան Սարգիս Գրիգորյանն՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակին ու դրա ազդեցությունը մարդկանց կյանքի որակի վրա։

«Բազմաթիվ ավելի վատ հիվանդությունների հետ համակերպվում ու ապրում ենք: Ստացվում է, որ կորոնավիրուսը կարող է լինել հերթականը, որի հետ ուղղակի կարելի է հաշվի նստել, համակերպվել, քայլեր ձեռնարկել հնարավորինս հեռու մնալու համար ու շարունակել ապրել: Ավելի ծանր, ավելի մահացու հիվանդություններ կան, որոնց հետ ստիպված համակերպվում ու ապրում ենք, սա այն հիվանդությունը չէ, որի համար պետք է սարսափենք, կամ սարսափից մահանանք»,-ընդգծում է դերասանը:

Վերջինիս խոսքով՝ ուղղակի ժամանակն է եկել կորոնավիրուսի աչքերի մեջ նայել ու ասել, որ պատրաստ ենք նրա հետ համընթաց քայլել, ապրել ու հաղթել: Սա է դերասանի առաջարկած բանաձեւը:

«Հիմա որպեսզի չկործանվենք ու տնտեսական կոլապսի չենթարկվենք ,ուղղակի պետք է հաշտվենք ու վիրուսի հետ համընթաց շարունակենք ապրել ու ստեղծագործել: Իսկ մնացած հարցերին մասնագետները կպատասխանեն, եւ ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, որպեսզի աջափսանդալ չստացվի»,-հավելում է դերասանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս