Պրեմիեր լիգայի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսվելուց հետո հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ:

Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Ակցիան նվիրված կլինի կորոնավիրուսի պանդեմիայից մահացածներին, ինչպես նաև հատուկ ակցիա կլինի, որը նվիրված կլինի Անգլիայում համավարակի դեմ պայքարող բժիշկներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:




Լրահոս