ԱՊԼ-ն նոր ռեկորդ է սահմանել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ռեկորդ են սահմանել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսերի առումով։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:

Պրեմիեր լիգայի ակումբները այս ամառ 2,36 միլիարդ ֆունտ են ծախսել նոր ձեռքբերումների վրա, հայտնում է Deloitte աուդիտորական ընկերությունը: Լիգան սահմանել է մեկ տրանսֆերային պատուհանում ծախսերի նոր ռեկորդ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 440 մլն ֆունտով:

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ակումբները ծախսել են 255 մլն ֆունտ ստերլինգ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա 120 մլն ֆունտ ստերլինգի ցուցանիշը: 2023/24 մրցաշրջանն արդեն դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ երկրորդը տրանսֆերային ծախսերով, թեև ձմեռային տրանսֆերային պատուհանը դեռ առջևում է։ Պրեմիեր լիգայի ակումբները նախորդ մրցաշրջանի ընթացքում ծախսել են 2,73 միլիարդ ֆունտ ստեռլինգ (ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների ընթացքում):

Նշվում է, որ ԱՊԼ-ի ակումբների ծախսերը կազմել են թոփ 5 առաջնությունների ընդհանուր ծախսերի 48%-ը։




Լրահոս